«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում Մոսուլում կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից իրականացվող օդային հարձակումների ժամանակ։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին, փոխանցում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նշվում է, որ ահաբեկիչները գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ Նրա խոսքով՝ գրոհայինները շարունակվում են պատանդների զանգվածային մահապատիժներ իրականացնել: ՄԱԿ-ին տեղեկություն է փոխանցվել նաև, որ նոյեմբերի 2-ին ԻՊ-ը Մոսուլի արվարձաններից մեկում մահապատժի է ենթարկել 180 նախկին պետծառայողի։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ գերիներին բեռնատարներով բերում են հարակից տարածքներից։ Ծայրահեղականները բնակիչներին հրամայում են տներից դուրս գալ՝ սպառնալով պատժել չենթարկվողներին։