Ջոն Քերրին անսովոր պաշտոնական այցով կմեկնի Անտարկտիդա

13:41     5 նոյեմբերի, 2016

Կլիմայի փոփոխության վտանգներն առաջ քաշելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաջորդ շաբաթ անսովոր պաշտոնական այցով կմեկնի Անտարկտիդա:

ԱՄՆ պետքարտուղարության  հայտարարության համաձայն՝ ուղևորությունը ծրագրված է նոյեմբերի 10-12-ը: Քերրին կայցելի սառուցյալ մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայանը, ափամերձ Մակ-Մերդո, նաև Հարավային բևեռում գտնվող ամենահին անտարկտիկյան «Ամունդսեն Սքոթ» կայանը։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կդառնա պետքարտուղարության առաջին գործող ղեկավարը, որը կայցելի Անտարկտիդա:

 


© armedia.am