Չավուշօղլու.« Մենք չենք ընդունում Եվրամիության տված դասերը»

17:57     5 նոյեմբերի, 2016

Անկարան պատասխանել է քրդամետ պատգամավորների կալանավորման հետ կապված ԵՄ երկրների արձագանքին:

Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԵՄ-ի քննադատությունն «անընդունելի» է համարել և մեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցության «գրոհայիններին» աջակցելու մեջ: «ԵՄ երկրների մեծ մասը լուրջ աջակցություն են ցուցաբերում ՔԲԿ-ին: Մենք չենք ընդունում օրենքի գերակայության վերաբերյալ նրանց տված դասերը»,- ասել է նա:


© armedia.am