Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտահանձնել Թուրքիայում ձերբակալված ահաբեկիչների երեք ղեկավարների, որոնք գործել են Չեչնիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ արգելափակվել են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովը և Թարհան Գազիևը:
«Նրանք Չեչնիայում գործող ահաբեկիչների ղեկավարներ են: Հավաստի տվյալներ կան, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրականացրել է ահաբեկչական բազմաթիվ հարձակումներ, զինվորականների, ոստիկանության ծառայողների սպանություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քադիրովը նաև նշել է, որ արտահանձնումը «վիթխարի նշանակություն կունենա ահաբեկիչներին դատի տալու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»: