Այսօր Բուլղարիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնին է հավակնում 21 թեկնածու, իսկ դրա հետ զուգահեռ անցկացվում են նաև երկրի վարչապետի ընտրությունները:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,8 մլն քաղաքացի, իսկ մասնակցությունն այս տարի պարտադիր բնույթ է կրում:
Մասնագետների կարծիքով առաջադրված թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի հաղթանակ տոնել առաջին փուլում, այնպես որ Բուլղարիան, ըստ երևույթին, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացնի հաջորդ կիրակի: