Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջ է անցնում իր մրցակից հանրապետական Դոնալրդ Թրամփից 5 կետով: Հարցումը կազմակերպել էին Washington Post-ն ու ABC հեռուստաալիքը:
Կիրակի օրվա տվյալներով՝ Քլինթոնն հավաքել է 48 տոկոս, իսկ Թրամփը՝ 43: Ուրբաթ օրվա դրությամբ տարբերությունը ավելի քիչ էր՝ 47 տոկոսը 44-ի դեմ՝ հօգուտ Քլինթոնի:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: