Բուլղարիայի նախագահական ընտրություններում առաջատար է ռուսամետ թեկնածուն

10:50     7 նոյեմբերի, 2016

Բուլղարիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ մեծ առավելությամբ հաղթում է անկախ թեկնածու Ռումեն Ռադևը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ նա ստացել ընտրողների 26.45 տոկոսի ձայները:

Ի տարբերություն իր գլխավոր մրցակից՝ իշխող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևի, ով ընտրվելու դեպքում մտադիր է իրականացնել եվրոպամետ քաղաքականություն, Ռադևը նախընտրական քարոզարշավի ժամանակ կոչ էր անում չեղարկել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցները:

Չնայած Բուլղարիայում նախագահի պաշտոնը ներկայացուցչական բնույթ ունի, սակայն նախագահը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև օրենսդիր գործընթացների նկատմամբ վետոյի իրավունք ունի:


© armedia.am