2016-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3.6%-ով

11:50     7 նոյեմբերի, 2016

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969.010 զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3.6%-ով:

Միևնույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903.541 մարդ: 2015-ի համեմատ աճը կազմել է 3%:

Վրաստանի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն, 2016-ի առաջին 9 ամսում երկիր է այցելել 2.1 մլն զբոսաշրջիկ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն ավելացել է 19,5%:


© armedia.am