ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները հեռացրել են նրան սեփական թվիթերյան միկրոբլոգից, հայտնում է The Hill պարբերականը։
Twitter-ում Թրամփի միկրոբլոգն ունի ավելի քան 13 մլն բաժանորդ։ Թրամփը պարբերաբար օգտագործում է միկրոբլոգը իր քաղաքական հակառակորդների վրա «ցեխ շպրտելու» համար, նա նաև ընտրողներին ներկայացրել է մի շարք հարցերով «չֆիլտրված հայացք»։
Պարբերականի փոխանցմամբ՝ այժմ Թրամփի միկրոբոլգը վերահսկում են նրա մամուլի հարցով խորհրդականները: