«Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք նահանջում են Մոսուլի հարավային շրջաններից, 19 նավթահոր են հրկիզել: Այս մասին հայտնում է BBC-ին:
ԻՊ գրոհայինները շարունակում են վերահսկել Մոսուլի արվարձանում գտնվող նավթահորերից 6-ը: Մտավախություն կա, որ դրանք ևս կարող են հրկիզվել:
Իրաքյան բանակը շարունակում է գրոհը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր հազարավոր բնակիչներ հեռանում են քաղաքից:
Հոկտեմբերի վերջում ԻՊ գրոհայինները փախան Քայրա քաղաքից` նույնպես հրկիզելով նավթահորերը: