Galaxy S8 սմարթֆոնը, որը Samsung-ի հիմնական առաջատար սարքը կլինի 2017-ին, կհագեցվի արհեստական ինտելեկտով: Այդ մասին ընկերության և նրա կողմից հոկտեմբերին ձեռք բերված Viv սկսնակ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են Սեուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«S8-ը մեր առաջին սմարթֆոնը կլինի արհեստական ինտելեկտ-գործակալի տեխնոլոգիայով»,-ասել է Samsung Electronics-ի փոխնախագահ Ռի Ին յոն, գրում է Vesti.ru-ն՝ հղում կատարելով The Korea Times-ի վրա:
Նա նշել է, որ այդպես ընկերությունն իր ապագայի տեսլականն է կյանքի կոչում, որտեղ սարքերը մտավոր փոխգործակցության մեջ են օգտատերի և իրար հետ` այդպիսով դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ: