Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու համար, փոխանցում է haqqin.az-ը:
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ձևավորել համագործակցության եռակողմ ձևաչափ։