ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վաղաժամ քվերակել են ռեկորդային թվով ամերիկացիներ

10:05     8 նոյեմբերի, 2016

Այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը, հայտնում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ արդեն վաղաժամ ընտրություններին քվեարկել է 46.27 մլն մարդ, ինչը զգալիորեն գերազանցում է 2012 թվականի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ գրանցված ցուցանիշին:

Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ կտրուկ ավելացել է լատինաամերիկյան ծագմամբ ընտրողների մասնակցության ցուցանիշը, ինչը կարող է լավ լուր լինել Դեմոկրատական կուսակցությանից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համար:

 


© armedia.am