Նախագահական ընտրությունների առաջին քվեարկության արդյունքում հաղթել է Հիլարի Քլինթոնը

10:11     8 նոյեմբերի, 2016

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է առաջին քվեարկության արդյունքում, որն ավանդաբար անց է կացվում Նյու Հեմփշիր նահանգի Դիկսվիլ-Նոթչ կոչվող բնակավայրում, հայտնում է CNN-ը:

Այսպես, Քլինթոնը 8 ձայներից ստացել է 4-ը, իսկ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ 2-ը: Մեկ ձայն ստացել է Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Գերի Ջոնսոնը: Քվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր, քանի որ դրա վրա գրված է եղել 2012 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածու Միթի Ռոմնիի անունը:

Դիկսվիլ-Նոթչի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 12 մարդ:


© armedia.am