ՌԴ-ն ու ԱՄՆ-ը դեմ են հանդես եկել ՄԱԿ-ում վետոյի սահմանափակմանը

12:14     8 նոյեմբերի, 2016

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման ընթացակարգում փոփոխությունների սահմանմանը, փոխանցում է TACC-ը: Վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կիրառվում է այս կամ այն որոշումների ընդունումն արգելափակելու համար։ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հանդիսացող Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես էին եկել այդ իրավունքը սահմանափակելու նախաձեռնությամբ:

«Մեզ համար անընդունելի են ցանկացած գաղափարներ, որոնք կտանեն ԱԽ ներկայիս մշտական անդամների իրավասությունների խախտման… Վետոյի իրավունքի սահմանափակումը սխալ կլինի պատմական և քաղաքական տեսանկյունից», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը։

Վաշինգտոնը նույնպես դեմ է հանդես եկել վետոյի իրավունքի ցանկացած փոփոխության։ Միևնույն ժամանակ չինացի դիվանագետ Լյու Ցզեյը կոչ է արել չպարտադրել ՄԱԿ ԱԽ բարեփոխման մասին «խակ առաջարկներ»։


© armedia.am