ԱՄՆ-ը Ռաքայի ազատագրումը չի համաձայնեցնի Ռուսաստանի և Սիրիայի հետ

13:08     8 նոյեմբերի, 2016

ԱՄՆ-ը չի պատրաստվում ԻՊ-ից Ռաքայի ազատագրման ջանքերը համաձայնեցնել ՌԴ-ի և Սիրիայի հետ, հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք Ռաքայի ազատագրումը Ասադի ռեժիմի կամ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու ոչ միպլան չունենք»,- Թոների խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:

Թոները նշել Է, որ ԱՄՆ-ը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և գործընկերների, ներառյալ Թուրքիայի հետ սերտ համաձայնեցմամբ աշխատում Է քաղաքի ազատագրման և տեղական իշխանության հաստատման հարցերի շուրջ»: «Մենք ակնկալում ենք, որ արտաքին ուժերը դուրս կբերվեն»,- հայտարարգել Է Թոները:

Նախօրեին հայտնի Է դարձել, որ սիրիական ընդդիմության և քրդերի զինված ջոկատները հարձակում են սկսել Ռաքա քաղաքի վրա:


© armedia.am