ԱՄՆ-ը չի պատրաստվում ԻՊ-ից Ռաքայի ազատագրման ջանքերը համաձայնեցնել ՌԴ-ի և Սիրիայի հետ, հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք Ռաքայի ազատագրումը Ասադի ռեժիմի կամ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու ոչ միպլան չունենք»,- Թոների խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
Թոները նշել Է, որ ԱՄՆ-ը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և գործընկերների, ներառյալ Թուրքիայի հետ սերտ համաձայնեցմամբ աշխատում Է քաղաքի ազատագրման և տեղական իշխանության հաստատման հարցերի շուրջ»: «Մենք ակնկալում ենք, որ արտաքին ուժերը դուրս կբերվեն»,- հայտարարգել Է Թոները:
Նախօրեին հայտնի Է դարձել, որ սիրիական ընդդիմության և քրդերի զինված ջոկատները հարձակում են սկսել Ռաքա քաղաքի վրա: