Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) «Նոր հայեր» թիմը (1997թ. չեմպիոն) կմասնակցի հոբելյանական համերգին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Կրեմլի դահլիճում, որտեղ կհավաքվեն ՈւՀԱ Միջազգային միության լավագույն թիմերը:
«Ալեքսանդր Մասլյակովը հրավիրել է մեր թիմին մասնակցելու ՈւՀԱ 55-ամյա հոբելյանին Կրեմլում: Մենք շատ վաղուց ելույթ չենք ունեցել: Հուզվում ենք…Ճիշտն ասած, «Նոր հայերը» այնքան էլ նոր չեն…Բայց մենք անպայման ելույթ կունենանք: Չէ որ ինչպես ասում է հին հայկական ասացվածքը` Լավ է ուշ, քան երբեք»,-գրել է Instagram-ի իր էջում Գարիկ Մարտիրոսյանը: