Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության համար

20:02     8 նոյեմբերի, 2016

Ազգային հեռահար հակահրթիռային համակարգերի արտադրության հարցում Թուրքիան  պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk» լրատվական կայքին Դեմիրը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում ռուս-թուրքական համագործակցությունն առաջին անգամ քննարկվել է նախորդ ամսին Ստամբուլում երկու երկրների  նախագահների հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ չնայած Թուրքիան չեղյալ է հայտարարել 3 տարի առաջ հեռահար հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար կայացած աճուրդի արդյունքներն,  այնուամենայիվ, նախագիծը չեղարկված չէ:

Լրագրողները նաև Դեմիրին հարց են ուղղել, թե ինչպես կարձագանքի Թուրքիան, եթե Ռուսաստանը առաջարկարի  իրենից գնել պատրաստի ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգեր: Պատասխանելով հարցին Դեմիրը նշել է, որ հետագա աշխատանքները ցույց կտան, թե որը կլինի ամենաօպտիմալ տարբերակը:


© armedia.am