Համաձայն ԱՄՆ ընտրությունների վերջին արդյունքների` դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Նյու Յորքում, Իլինոյսում և Նյու Ջերսիում, իսկ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Տեխասում, Ինդիանայում և Թենեսիում, հայտնում է EuroNews:
Ուստի, Քլինթոնն ունի Ընտրական կոլեգիայի 104 ձայն, իսկ Թրամփը`129: Թեկնածուներին անհրաժեշտ է 270 ձայն, որպեսզի հաղթեն ընտրություններում:
Որոշիչ են լինելու այսպես կոչված տատանվող նահանգներից (Ֆլորիդա, Նևադա և այլն) ստացված ձայներ: Դեռևս հայտնի չէ ինչպիսին են այդ նահանգներում քվեարկության արդյունքները: Օրինակ, Ֆլորիդայում տեղի ունեցած ընտրության արդյունքները կլինեն շուտով: