Դեմոկրատական կուսակցությանը չհաջողվեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալ. հանրապետականները կպահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ, հայտնում է BBC-ն:
Չնայած քվեարկության արդյունքները դեռևս վերջնական չեն, սակայն փորձագետներն անհնար են համարում, որ Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա ևս 30 տեղ ստանալ. ընթացիկ ընտրություններում 435 տեղերից միայն 17-ն էին վիճելի: