ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

10:50     9 նոյեմբերի, 2016

ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Վերջին ընտրատեղամասերը փակվել են Ալյասկա նահանգում։

Վերջին տվյալներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հավաքել է 244 ձայն (48.2%), իսկ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն ( 47․2%):

ԱՄՆ նախագահ ընտրվելու համար  թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ առնվազն 270 ընտրական ձայն ընդհանուր 538-ից:


© armedia.am