Քլինթոնը դեռ հնարավորություն ունի՞ հաղթելու

10:59     9 նոյեմբերի, 2016

ԱՄՆ ընտրապայքարում ձայների մեծ մասն արդեն հայտնի են: Համաձայն վերջին տվյալների՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ունի 265 ձայն, մինչդեռ դեմոկրատ թեկնածու Քլինթոնը ունի 218 ձայն:

Դեռևս հայտնի չեն հետևյալ 8 նահանգների ընտրության արդյունքները.

Արիզոնա (ունի Ընտրական կոլեգիայի 11 ձայն) - համարվում է հանրապետական, կարմիր նահանգ

Մինեսոտան (ունի Ընտրական կոլեգիայի 10 ձայն) - համարվում է դեմոկրատ, կապույտ նահանգ

Վինսկոնսին  (ունի Ընտրական կոլեգիայի 10 ձայն) - համարվում է տատանվող նահանգ

Միչիգան (ունի Ընտրական կոլեգիայի 16 ձայն) - համարվում է դեմոկրատ, կապույտ նահանգ

Նյու  Հեմփշիր (ունի Ընտրական կոլեգիայի 4 ձայն) - համարվում է տատանվող նահանգ

Ալյասկա (ունի Ընտրական կոլեգիայի 3 ձայն) - համարվում է հանրապետական, կարմիր նահանգ

Հաղթելու և 270 ձայն ստանալու համար Քլինթոնին առնվազն անհրաժեշտ է ունենալ մնացյալ ձայներից 52-ն:



© armedia.am