Միլիարդատեր Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հաղթանակը Վիսկոնսին նահանգում նրան բերեց ևս 10 ձայն և նա հատեց 270 ընտրիչի շեմը:
Թրամփին հաջողվեց հաղթել Հիլարի Քլինթոնին, ով կարող էր դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը:
Հիշեցնենք, որ երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: