Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որին ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, փոխանցում է armsport-ը:
«ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն», նշել է Մխիթարյանը:
Այնուհետև Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ և ֆուտբոլիստը պաշտոնապես դարձավ բարի կամքի դեսպան: