Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական երկխոսության հաստատումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց դիրքորոշումների իրական հաշվառման վրա, համապատասխանում Է մեր երկրների ժողովուրդների և համաշխարհային ողջ հանցակցության շահերին», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Պուտինը նաև Թրամփին հաջողություններ Է մաղթել պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ: