Անկախ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը, Հայաստանի և ԱՄՆ միջև բարեկամական հարաբերությունները կշարունակվեն: Այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Միլսը, փոխանցում է 1in.am-ը:
«Ես հավատացած եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ԱՄՆ և Հայաստանի միջև կշարունակվեն և էլ ավելի կզարգանան: Մեր համընդհանուր արժեքները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և ժողովրդի ցանկությունը` օգնել բոլորին ողջ աշխարհով, երաշխիք կդառնան մեր ընկերության համար»,- հայտարարել է նա:
ԱՄՆ ընտրությունների փոփոխվող տվյալներով` հաղթանակ է տանում Դոնալդ Թրամփը` ընտրիչների 276 ձայնով: