Թուրքիայի վարչապետը Թրամփից պահանջել է արտահանձնել «ահաբեկիչների պարագլուխ» համարվող Գյուլենին

14:57     9 նոյեմբերի, 2016

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելիս կոչ է արել վերջինիս արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենին:  Նա նշել, որ Գյուլենի արտահանձնումը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի:  Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Sondakika լրատվական կայքին:  

«ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին վայրկյան առաջ մեր երկրին արտահանձնելու վերաբերյալ նորընտիր նախագահին ուղղված ուղիղ կոչով եմ հանդես գալիս: Ամերիկացի և թուրք ժողովուրդների պատմական բարեկամությանը սպառնացող այս ահաբեկչական կազմակերպության պարագլխին հնարավորինս շուտ մեզ արտահանձնելու դեպքում, վստահ եմ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ կբացվի»,- ասել է Յըլդըրըմը:


© armedia.am