ԱՄՆ նորընտիր նախագահը նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Twitter-ում իր առաջին գրառումն է կատարել. «Այնպիսի կարևոր ու գեղեցիկ երեկո է: Մոռացված տղամարդը և կինը այլևս երբեք մոռացված չեն լինի: Մենք բոլորս միասնական ենք, ինչպես երբեք նախկինում», -գրել է քաղաքական գործիչն իր միկրոբլոգում:
Թվիթն ունի 150 հազարից ավելի կիսում, 360 հազարից ավել օգտատեր էլ հավանել է այն:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահի ընտրություններում նախագահ է ընտրվել Հանրապետական Դոնալդ Թրամփը: Նախագահի ընտրությունների պաշտոնական հաստատումը կլինի հունվարին:
Such a beautiful and important evening! The forgotten man and woman will never be forgotten again. We will all come together as never before
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 9, 2016