Մոլորակի ամենահարուստ մարդիկ Թրամփի հաղթանակի պատճառով կորցրել են 41 միլիարդ դոլար

10:32     10 նոյեմբերի, 2016

Մոլորակի ամենահարուստ մարդիկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրի ֆոնին կորցրել են ընդհանուր առմամբ 41 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ ամենից շատ տուժել է Մեքսիկայի ամենահարուստ մարդ. Կառլոս Սլիմը կորցրել է 5.1 միլիարդ դոլար կամ իր ունեցվածքի 9,2 տոկոսը։

Ավելի վաղ մոլորակի ամենահարուստ մարդիկ վաստակել են ավելի քան 35 միլիարդ դոլար՝ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի ֆոնին։

 

 

 


© armedia.am