ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ, հայտնում է Интерфакс-ը:
Բողոքի ակցիաներ մասնավորապես տեղի են ունեցել Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Վաշինգտոնում, Սիեթլում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։ Ցուցարարները հանրապետական Թրամփին մեղադրում են ռասիզմի մեջ։
Սիեթլ քաղաքի կենտրոնում, որտեղ անցկացվում է Թրամփի դեմ բողոքի ակցիա, հրաձգության հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Տեղի ունեցած շարժառիթների մասին չի հաղորդվում: ոստիկանության փոխանցմամբ՝ դա կապված չի բողոքի ակցիաների հետ: