Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է. Յունկեր

11:52     10 նոյեմբերի, 2016

Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ն դժվար թե հոգ տանի Եվրոպայի անվտանգության մասին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ամերիկացիներին մենք շատ ենք պարտական, բայց նրանք երկարաժամկետ հեռանկարում հոգ չեն տանի եվրոպացիների անվտանգության մասին: Դա պետք է անենք մենք, և այդ պատճառով մենք պետք է նոր ընթացք տանք եվրոպական պաշտպանական միության հարցին ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծումը», - ասել է Յունկերը:


Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոստացել է մինչև նոյեմբերի վերջ առաջարկներ ներկայացնել անվտանգության և պաշտպանության եվրոպական քաղաքականության ռազմական բաղադրիչի ուժեղացման վերաբերյալ:


© armedia.am