«Տանը միայնակ- 2», «Սեքսը մեծ քաղաքում»․ հայտնի ֆիլմեր, որոնցում նկարահանվել է Թրամփը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:37     10 նոյեմբերի, 2016

Համացանցի օգտատերերը հիշել են այն ֆիլմերը, սերիալները և հեռուստաշոուները, որոնցում խաղացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի միլիարդատերը նկարահանվել է «Տանը միայնակ-2», «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմերում` մարմնավորելով ինքն իրեն։

Նրա մասնակցությամբ ֆիլմերից կադրերը YouTube-ի CH2 ալիքում հրապարակվել էին դեռևս մեկ տարի առաջ, սակայն Թրամփի հաղթանակից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր սկսել են կիսվել հոլովակով և մեկնաբանություններ գրել, որոնց մեծ մասը բացասական բնույթի է։


© armedia.am