Համացանցի օգտատերերը հիշել են այն ֆիլմերը, սերիալները և հեռուստաշոուները, որոնցում խաղացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի միլիարդատերը նկարահանվել է «Տանը միայնակ-2», «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմերում` մարմնավորելով ինքն իրեն։
Նրա մասնակցությամբ ֆիլմերից կադրերը YouTube-ի CH2 ալիքում հրապարակվել էին դեռևս մեկ տարի առաջ, սակայն Թրամփի հաղթանակից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր սկսել են կիսվել հոլովակով և մեկնաբանություններ գրել, որոնց մեծ մասը բացասական բնույթի է։