ԱՄՆ հատուկ ծառայությունները վախենում են Թրամփի անկանխատեսելիությունից

12:42     10 նոյեմբերի, 2016

ԱՄՆ հատուկ ծառայությունները զգուշանում են երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունից, գրում է Washington Post-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:

«Դա վախ է անորոշության նկատմամբ… Մենք չգիտենք, ինչպիսին է նա իրականում՝ այդ բոլոր խոսակցությունների հետևում… Ինչպե՞ս ամեն ինչ կդասավորվի առաջիկա 4 տարիներին և անգամ ամիսներին»,- ասել է գերատեսչություններից մեկում թերթի աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ինքը «շունչ պահած» է աշխատանքի գնում:

 


© armedia.am