Թուրքիայում քրդերը սպանել են անվտանգության երեք աշխատակցի

22:27     10 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները» (ՔԲԿ-PKK) հարձակում են իրականացրել թուրքական անվտանգության ուժերին տեղափոխող միկրոավտոբուսի վրա:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberdetaylari լրատվամիջոցին հարձակման հետևանքով սպանվել է  անվտանգության երեք աշխատակից և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորվել են ևս երկու քաղաքացիական անձ: Այս տեղեկությունը հաստատել է նաև Վանի նահանգապետարանը:

Նշվում է, որ ՔԲԿ-ականները զինված են եղել երկարափող զենքերով:

 


© armedia.am