Կաշառք ստանալիս ձերբակալվել է Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը

09:49     11 նոյեմբերի, 2016

Կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Կատարվում է քննություն», - գրել է Հովհաննիսյանը:


© armedia.am