Թրամփը մտադիր է նախագահության շրջանում խորհրդակցել Օբամայի հետ

10:24     11 նոյեմբերի, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր պաշտոնավարման շրջանում մտադիր է խորհրդակցել Օբամայի հետ, հայտում է CNN-ը:

Թրամփի խոսքով՝ իրենք քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ բարդ։ Օբաման իր հերթին գնահատել է այդ հանդիպումը որպես «հիանալի»։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ամեն ինչ կանի պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի հաջողության համար:

 


© armedia.am