Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հաղթել է ԱՄՆ- ի նախագահի ընտրություններում, նոյեմբերի 10-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պաշտոնն ստանձնելուց հետո ինքը «շատ արագ» աշխատանքի կանցնի այնպիսի հարցերում, ինչպիսիք են առողջապահությունը և ներգաղթը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Ելույթ ունենալով Ռայանի գրասենյակում՝ Թրամփը լրագրողներին հայտարարել է. «Մենք, ինչպես դուք գիտեք, մտադիր ենք իջեցնել հարկերը»: Քաղաքական գործիչը հավելել է. «Կարծում եմ, մենք պատրաստվում ենք մի շարք չափազանց տպավորիչ բաներ անել ամերիկյան ժողովրդի համար»: