ԵԱՏՄ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության

12:44     11 նոյեմբերի, 2016

ԵԱՏՄ-ն պատրաստ է առարկայական երկխոսության ԵՄ-ի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածք ձևավորելու համար: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

«Մենք վաղուց ենք կոչ անում աշխատել միասնական տնտեսական տարածքի ձևավորման ուղղությամբ: Այս գաղափարը ժամանակին առաջարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները», -  նշել է ռուս դիվանագետը:

«Մենք նախկինի պես սպասում ենք Բրյուսելի կառուցողական արձագանքին: Բայց, անկեղծ ասած, դեռևս նման պատրաստակամություն Եվրոպայի մեր գործընկերներից չենք տեսնում», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: 


© armedia.am