Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ «Արաբական գարնան» արդյունքում Մերձավոր Արևելքի չկայացած տնտեսական աճի պատճառով կորուստը 2011-ից ի վեր կազմել է 614 միլիարդ դոլար:
614 մլրդ դոլարը տարածաշրջանի ՀՆԱ 6 տոկոսն է 2011-2015թթ.: Այդ մասին ասվում է ՄԱԿ Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաշվարկների համար օգտագործվել են մինչև 2011թ. արաբական երկրների համար արված տնտեսական աճի կանխատեսումները: Սա վնասի առաջին թվերն են ներկայացված հեղինակավոր միջազգային կառույցի կողմից:
Գնահատման ժամանակ հաշվի են առնվել նաև անուղղակի ազդեցությունները` փախստականների հոսքը, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը, անկումը զբոսաշրջության ոլորտում:
Միաժամանակ զեկույցում ասվում է, որ այն երկրներում, որտեղ բողոքների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, նոր իշխանությունները չկարողացան հաղթահարել առկա խնդիրները: