Հակառակորդը արկակոծում է Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը. ԼՂՀ ՊԲ

13:33     11 նոյեմբերի, 2016

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:


© armedia.am