Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: