Հայաստան - Չեռնոգորիա 3:2. հաղթանակ վերջին րոպեին

23:16     11 նոյեմբերի, 2016

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հաղթեց Չեռնոգորիայի թիմին 3:2 հաշվով, հայտնում է Yerkirmedia-ն:

Վերջին րոպեին Հայաստանի հավաքականի հաղթական գոլը խփեց Գևորգ Ղազարյանը և ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Հայաստանի և Չեռնոգորիայի ազգային թիմերը երբեք չեն հանդիպել, միայն 21 տարեկանների ազգային թիմերն են մրցել՝ այն էլ 2011 թվականին: Այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 4:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկացնի 2017 թվականի մարտին՝ Երևանում հյուրընկալելով Ղազախստանի թիմին:

 


© armedia.am