"Արմեդիա" ՏՎԳ "Հայացք աշխարհին" հեռուստածրագրի հերթական թողարկումը, որը նկարահանվել է "Շոտլանդիա. խորհրդավոր ու իրական" ծրագրի շրջանակում, նվիրված է Շոտլանդիայի տնտեսությանը:
Վիսկիի արտադրությունը, նավթարդյունաբերությունը, նավաշինությունը, տեքստիլ արտադրությունը Շոտլանդիայի
տնտեսության համար նշանակալի ճյուղեր են:
Տնտեսության ո՞ր ոլորտների վրա են հենվում բոլոր այն շոտլանդացիներն, ովքեր կողմ են Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի առանձնացմանը: Ինչո՞ւ են մնացած շոտլանդացիները կարծում, որ Միացյալ Թագավորության կազմում մնալը տնտեսապես ավելի շահավետ է: Ինչո՞ւ է Գլազգոն` Միացյալ Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքը, համարվում տնտեսական հաջողության լավագույն օրինակ: Բոլոր այս հարցերին "Հայացք աշխարհինի" տաղավարում կպատասխանի անկախ փորձագետ Վահագն Ղազարյանը:
Դիտեք հեռուստահաղորդումը "Երևան" հեռուստաընկերության եթերում շաբաթ` մարտի 31-ին, ժամը 21:30-ին, կրկնություններին ծանոթացեք կիրակի` 19:05-ին և երկուշաբթի` 11:05-ին:
"Արմեդիա" ՏՎԳ
30.03.2012