Ֆրանսիայում մտադիր են երկարացնել արտակարգ դրության ռեժիմը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մտցված արտակարգ դրության ռեժիմը ամենայն հավանականությամբ կերկարացվի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ն հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Նրա խոսքերով՝ Ֆրանսիան պետք է պաշտպանի ժողովրդավարությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհվել էր 130 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: