Կոլումբիայի ապստամբները իրենց ակտիվները կփոխանցեն հակամարտության զոհերին

14:49     13 նոյեմբերի, 2016

Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները համաձայնել են իրենց ունեցվածքը հանձնել երկրի իշխանություններին հակամարտության զոհերին վնասի հետագա փոխհատուցման համար: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:

Նշենք, որ ապստամբները և հանրապետության իշխանությունները խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել Հավանայում, քանի որ նախորդը կոլումբիացիները հանրաքվեում մերժել են:

Նշենք, որ Կոլումբիայում ապստամբների և իշխանությունների միջև 4 տարի տևած բանակցությունների արդյունքում 2016 թվականի սեպտեմբերին հնարավոր դարձավ վերջ դնել ավելի քան կես դար շարունակվող զինված հակամարտությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:

 


© armedia.am