Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները համաձայնել են իրենց ունեցվածքը հանձնել երկրի իշխանություններին հակամարտության զոհերին վնասի հետագա փոխհատուցման համար: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
Նշենք, որ ապստամբները և հանրապետության իշխանությունները խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել Հավանայում, քանի որ նախորդը կոլումբիացիները հանրաքվեում մերժել են:
Նշենք, որ Կոլումբիայում ապստամբների և իշխանությունների միջև 4 տարի տևած բանակցությունների արդյունքում 2016 թվականի սեպտեմբերին հնարավոր դարձավ վերջ դնել ավելի քան կես դար շարունակվող զինված հակամարտությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: