Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվելու է ԱՄՆ նախագահի իր աշխատավարձից, հայտնում է CBS News-ը:
«Ինչ վերաբերում է աշխատավարձին, ես ոչ մի դոլար չեմ վերցնի»,- այս մասին Թրամփը հայտարարել էր սեպտեմբերին: Այժմ նա հիշեցրել է իր խոսքերը: Նա նաև հիշեցրել է, որ ամբողջ նախընտրական քարոզարշավն անցկացրել է բացառապես իր անձնական միջոցներով:
ԱՄՆ-ի պատմության մեջ մինչ Թրամփը եղել են ընդամենը 2 նախագահներ, ովքեր նույնպես հրաժարվել են աշխատավարձից: 1929թ. այդպիսի բան արել է Հերբերթ Հուվերը, իսկ 1961թ. նրա օրինակին է հետևել Ջոն Քենեդին: