Պուտինը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի մասին համաձայնագրին

10:43     14 նոյեմբերի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված զինախմբի ստեղծման մասին երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, հայտնում է Интерфакс-ը:

Հաղորդվում է, որ Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն երկրի ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ և պայմանավորվածություններ ձեռքբերելուց հետո համաձայնագիր կնքել՝ թույլ տալով կառավարության կողմից հավանության արժանացած նախագծում ոչ սկզբունքային փոփոխություններ մտցնել:

Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի միավորված զորքերի հիմնական խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանների պաշտպանությունը՝ այդ թվում նաև Հավաքական անվտանգության միջոցներով:


© armedia.am